Նախկինում 5 անգամ դատապարտված կինը՝ նոր հանցանքով Մայիս 13,2013 14:22 Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր: Ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողացված գումարը հետ …
Յուրի Խաչատուրովը մեկնել է Բրյուսել Մայիս 13,2013 14:19 Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն): ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Անհայտ անձինք կրակ են բացել Մայրերի օրվան նվիրված շքերթի ժամանակ Մայիս 13,2013 13:55 ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի փողոցներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել Մայրերի օրվան նվիրված շքերթին հետևող մարդկանց վրա: Արդյունքում վիրավորվել է 19 մարդ: Ըատ ականատեսների կրակել են 3 անձ: Նոր Օռլեանի իշխանությունները 2500 դոլար պարգևավճար են խոստացել տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել քաղաքային շքերթի ժամանակ մասնակիցների ուղղությամբ կրակ արձակած անձանց:
Ոստիկանությունը հանցախմբի է ձերբակալել սպանություն նախապատրաստելու կասկածանքով Մայիս 13,2013 13:48 Մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1958 թ. ծնված Դավիթ Չ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված …
Գյումրիում մահացու վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է Մայիս 13,2013 13:44 Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, “ԳԱԶել-322132” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Մկրտչյանին և 1937 թ. ծնված Ռիմա Մկրտչյանին: Պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋՆ ՈՒ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ Մայիս 13,2013 13:20 ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի ոստիկանությունը բանակցություններ է վարում մի տղամարդու հետ, ով պատանդ է վերցրել իր երեխաներին, գրում է Russia Today-ը: Ենթադրվում է, որ նա սպանել է կնոջն ու իր 4 երեխաներից մեկին: Հանցագործության պատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է նախաքննություն:
Ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի Կառավարություն Մայիս 13,2013 13:18 Ազատության հրապարակից մի քանի տասնյակ ազատամարտիկներ ցուցապաստառներով, եռագույն դրոշներով և “Հայաստան” վանկարկումներով երթով եկել են Կառավարության շենք։ Նրանց պահանջը մեկն է՝ ազատամարտիկների համար արժանապատիվ և սոցիալապես ապահով կյանք։ Վերջիններս գիշերել են Ազատության հրապարակում՝ երեք օր անընդմեջ՝ ոչ նպաստավոր եղանակային պայմաններում՝ մեկ անձրևանոցի տակ։ Այսօր ազատամարտիկներին զորակցելու էին եկել “Բարև Երևան” դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Սանասարյանը, …
ԵԱՀԿ-ն վերապատրաստում է հայ ոստիկաններին՝ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ Մայիս 13,2013 13:14 Մոտ 30 ոստիկանության ուսանողներ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկել է այսօր՝ մայիսի 13-ին: Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի եւ տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ձեռք կբերեն համակարգչային եւ համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ: Դասընթացի հիմնական …
ԱԱԾ աշխատակիցը ազատ արձակվեց Մայիս 13,2013 13:10 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հրապարակեց Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Համաձայն այդ դատավճռի՝ նրա նկատմամբ կիրառվեց համաներում, նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Արմեն Տեր-Մինասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Ռոբերտ Չիլինգարյանի հետ Լաիշյանի …
Լուկաշենկոն ժամանել է Երեվան Մայիս 13,2013 13:02 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին …
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
29 Հուլիս 13:16 «Շեֆդ ոչ միայն դավաճան է, այլ նաև հիվանդ ու մոլագար»․ Գևորգ Պապոյանի քեռին՝ Փաշինյանի մասին
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
29 Հուլիս 16:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում՝ գործարար Սամվել Կարապետյանի տան բակից առգրավված 50 մեքենաների մասով
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16