Սննդի անվտանգությունը բոլորիս կյանքի իրավունքի երաշխիքն է. Օմբուդսմեն Մայիս 07,2013 16:29 Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ “Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք …
Դոլարի փոխարժեքն այսօր Մայիս 07,2013 16:24 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ մայիսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է 3.4 մլն. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 413-417 դրամ միջակայքում:
ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ Մայիս 07,2013 15:40 Մայիսի 7-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարեւորելով առեւտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջեւ համագործակցության ընդլայնմանը: Քննարկվեցին …
1,34 մլն դրամ գումարի վնաս շրջակա միջավայրին Մայիս 07,2013 15:37 Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել է 1.34մլն.դր. ընդհանուր …
Հրապարակվել է Արտակ Նազարյանի գործով դատավճիռը Մայիս 07,2013 15:30 Այսօր Իջևանում հրապարակվել է Արտակ Նազարյանի գործով դատավճիռը: Վերջինիս քույրը՝ Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իօր էջում գրել է. “Լիքը բան կա ասելու մեր դատի հետ կապված: Հասարակությա՛նը, իհարկե: Բայց առայժմ երկու բան եմ ուզում ասել. 1. Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին են եղել արդեն մոտ երեք տարի՝ մեզ հետ դատարան գալով, բողոքի ակցիաների մասնակցելով, մարդ …
ԼԵՎՈՆՆ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԷՐ ԽԱՂՈՒՄ Մայիս 07,2013 15:26 Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ վաստակելով 5.5 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ միավորներով զիջեց Լեւոնին, որը չի թաքցրել, որ այս հաջողությունն իր համար շատ կարեւոր էր. “Հասկանում էի, որ Լոնդոնից հետո հոգնած կլինեմ: …
Պատահար Աճառյան եվ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա վիրավոր Մայիս 07,2013 15:20 Մայիսի 6-ին, ժամը 17.50-ին, “Ֆոլքսվագեն Վենտո” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է “Նիսան Տիդա” մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “Նիսան Տիդա”-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ Մայիս 07,2013 15:17 Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը դատական հայց էր ներկայացրել գործարար Խ. Խաչատրյանի դեմ` օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորելու համար եւ գործարարից պահանջել հրապարակային ներողություն խնդրել: Սակայն դատարանն …
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ Մայիս 07,2013 15:07 ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայութունը տեղեկացնում է, որ սպասվում են տեղումներ: ՀՀ տարածքում՝ Մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին ցերեկը կնվազի 7-8, …
Երեվանի խաչմերուկների ցանկը, որտեղ կան տեսանկարահանող սարքեր Մայիս 07,2013 14:58 Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Երեւան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2013 թ. մայիսի 7-ի դրությամբ)
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան