Կլիմայական ծառայությունների ներկա վիճակը Հայաստանում Օգո 12,2013 15:01 ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից “Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել “Կլիմայական ծառայությունների ներկա վիճակը եվ զարգացման հեռանկարները Հայաստանում” աշխատությունը հայերեն և անգլերեն լեզուներով: Աշխատանքում ամփոփվել են իրականացված վերլուծությունները` կլիմայի փոփոխության սիստեմատիկ դիտարկումների, տվյալների կառավարման և տրամադրման համակարգի ներկա վիճակի …
Սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ Օգո 12,2013 14:51 Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-ին, 14-ին առանձին շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-17-ին կբարձրանա 2-3 աստիճանով: …
Տրակտորը արգելափակվել է ջրափոսի մեջ Օգո 12,2013 14:48 Օգոստոսի 12-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում տրակտորը արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել “Բելառուս” մակնիշի տրակտորը:
Ավտովթար Վարդենիսում. Մերսեդեսը բախվել է էլեկտրասյանը Օգո 12,2013 14:45 Վարդենիսի Վ. Սարգսյան փողոցում, օգոստոսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, “Մերսեդես Բենց Ե-230” մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Աբորտ ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) Օգո 12,2013 14:34 Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի “Աբորտ” ֆիլմի օն-լայն պրեմիերան: Կիսախաղարկային վավերագրական ժապավենում հղիության արհեստական ընդհատման խնդիրները ներկայացվում են միանգամայն տարբեր կողմերից: Ֆիլմում իրենց տեսանկյուններն են ներկայացնում տրամագծորեն հակադիր ոլորտների ներկայացուցիչներ․ հոգևորական և անտրոպոսոֆ, ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչ, բժիշկ և հոգեբան: Ի դեպ, նշենք, որ այսօր “Աբորտ” ֆիլմի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր …
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Օգո 12,2013 14:31 Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ – Օշական ավտոճանապարհին այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 500 քմ խաղողի այգի, Ոսկեվազ գյուղում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս. Հակոբյան …
Հետախուզվող` Մուսալեռից Օգո 12,2013 14:26 Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 08.20-ին, Մուսալեռ գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը ս/թ օգոստոսի 8-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում Օգո 12,2013 14:15 Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով: Պարզվել է, որ “ԳԱԶ-53” մակնիշի բեռնատարի վարորդը Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի …
Բողոքի ցույց կառավարության դիմաց ընդդեմ բուհերի ուսման վճարների բարձրացման Օգո 12,2013 13:57 Կառավարության շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բուհերում ուսման վարձերի 80-200 հազար դրամով բարձրացման: Նրանք պահանջում են չեղյալ համարել ուսման վարձերը բարձրացնելու որոշումը: Ուսանողները կառավարության շենքի դիմաց հավաքվել են “Վերացրե՛ք անմիտ ու անօրինական որոշումը”, “Մի՛ հարստացեք կրթության հաշվին”, “Բիզնես- ուսումնական հիմնարկ” գրությամբ ցուցապաստառներով: Կառավարության շենքից դուրս է եկել ու ուսանողների հետ հանդիպել կառավարության …
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գեվորգ Գյոդակյանին Օգո 12,2013 13:44 Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: “Հարգելի պարոն Գյոդակյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ”,-ասված է ՀՀ Նախագահի …
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
24 Հուլիս 13:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորել է նստեն մեքենան. Մալաթիա-Սեբաստիայում անչափահասների առեւանգման գործով որոշում կա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16