Հայաստանի մինչեվ 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լեհաստան Հոկ 08,2013 12:41 Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի մինչեւ 19 տարեկանների 2014թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հիշեցնենք, որ հավաքականն ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ Հայաստանի թիմի մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում …
Գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը Հոկ 08,2013 12:28 Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է shamshyan .com-ը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են …
Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի տարածքում գործարկվելու է նոր արագաչափը Հոկ 08,2013 12:25 Հոկտեմբերի 14-ից գործարկվելու է “Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ” հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով): Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Մարգար Օհանյանը ազատ է արձակվել (տեսանյութ) Հոկ 08,2013 12:23 “Երևան Կենտրոն” քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, այս մասին “Ազատություն” ռադիոկայանին հայտնել է Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ է արձակվել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ: Մանրամասները azatutyun.am-ում Տեսանյութը՝ henaran .am-ի
Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում Հոկ 08,2013 10:56 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ՛ C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2՛C: Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և …
Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել Հոկ 08,2013 10:52 Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան միջհամայնքային ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 8-ի գիշերը ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.40-ին, մարվել` 05.13-ին: Այրվել է Գ. Մ.-ին պատկանող “ԶԻԼ” մակնիշի 15 OL 158 համարանիշի ավտոմեքենայի խցիկը եւ բեռնախցիկը:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հոկ 08,2013 10:16 Կարելի է կարծել, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ միայն պատմամշակութային շենքերի վաճառքն է լավ ստացվում: Հուսադրող է միայն այն փաստը, որ վաճառքից հետո ճարտարապետական շինությունները վերանորոգվում են, իսկ ահա նախարարության ենթակայության տակ գտնվող ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տունը կատարյալ անտարբերության է մատնված: Լուսանկարը՝ “168 ժամ”-ի “Ժողովուրդ” օրաթերթի 630 համար
ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՍԼԱՔՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Հոկ 08,2013 10:11 2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր հորեղբոր սպանությունը չի բացահայտվի, քանի որ ինչ-որ մարդիկ փորձում են այն գաղտնի պահել: Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետը նշված օրը՝ վաղ առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, աշխատանքի գնալիս սպանվեց հենց գյուղապետարանի դիմաց հնչած …
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ Հոկ 08,2013 10:04 “Հայ ազգային կոնգրես”-ի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ ՀՀ իշխանությունների որեւէ խոսքի չի կարելի հավատալ եւ վերապահումներով պետք է մոտենալ նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ եթե կառավարությունը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: -Կառավարությունն իր ծրագրում խոստացել է 5-7 տոկոս տնտեսական աճ, այնինչ վերջին վիճակագրական տվյալներով՝ տնտեսական …
Արգելափակումից դուրս է բերվել 39 ավտոմեքենա Հոկ 08,2013 09:51 Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 7-ին՝ ժամը 01.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեկ ավտոմեքենա: Նույն օրը՝ ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա: Ժամը 09.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժայի …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը