Ժողովուրդ. Դավիթ Հարությունյանի գլխին սեվ ամպեր են կուտակվել Հոկ 08,2013 09:48 ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում։ Արդյո՞ք փակված է Ձեր՝ վճռաբեկ դատարանի նախագահ …
ՀԺ.Ծխախոտի թանկացման համար ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել Հոկ 08,2013 09:45 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի կար֊գադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը հաստատել է Հայաստանի շուկայում ծխախոտի գնի բարձրացման մասին տեղեկությունը՝ 1 տուփ սիգարետի համար արձանագրելով 25-30 դրամի թանկացում: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին հայտնել են ՏՄՊՊՀ մամլո քարտուղարությունից: Հանձնաժողովը ծխախո֊տի գնի բարձրացման վերաբերյալ ուսումնասիոսթյուն է սկսել:
Հրապարակ. Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում Հոկ 08,2013 09:41 “Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում Է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը, որը ՎՊ նախագահ Էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Թեև օրենքն անձին թույլ Է տալիս երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այս պաշտոնը, սակայն ՎՊ 2013թ. աղմկահարույց հաշվետվությունից հետո շատերն են կասկածի տակ դնում Զաքարյանի երկրորդ ժամկետի հավանականությունը։ Ըստ գործող օրենսդրության, Վերահսկիչ պալատի …
Առավոտ.Ոստիկանապետի գլխավոր խորհրդականը իր մեքենայի վրա չի փակցնում ԱՊՊԱ կտրոն Հոկ 08,2013 09:37 Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը և վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնների։ Այս մասին այսօրվա համարում գրում է …
Ժողովուրդ. Քանդելու հերթը հասել է Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքին Հոկ 08,2013 09:26 Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Խոսքը “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի մասին է: Ընկերության սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի …
ՀԺ. Փոփոխությունններ՝ դատախազությունում Հոկ 08,2013 09:20 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համար֊վում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվա֊նից աշխատանքի չի գնում: Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավա֊նականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառ֊նա: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթն ու հավելում, որ “Առավոտը” գրել է նաև, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական …
Հրապարակ.Արամայիս Գրիգորյանի նշանակումը Հովիկ Աբրահամյանի սրտով չէ Հոկ 08,2013 09:15 “Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Պատճառներից առաջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է։ Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ “հետ է տվել իր տարիքը” փաստաթղթերով, իրականում նա վաղուց է շեմել 70-ը։ Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի …
168 ժամ. Զարուհի Փոստանջյանին կփոխարինի Մհեր Շահգելդյանը Հոկ 08,2013 09:07 Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետեւ դա կհակասի ԵԽ ԽՎ կանոնադրությանը: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “ԵԽ ԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական եւ գենդերային հավասարակշռություն: Եթե Զարուհի Փոստանջյանը …
Ժողովուրդ. Սպանված զինվորի հայրը հրաժարվել է ՊՆ հատկացրած գումարից Հոկ 08,2013 09:03 “2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործը շուտով կմտնի դատարան։ Այս մասին երեկ “Ժողովուրդ”–ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ Ատեփանյանը։ “Որդուս կրակած տղային՝Վարդան ԽաչատրյանիԵս իրենց ասացի՝այդ գումարի վրա մի քիչ Էլ ավելացրեք, մեր գյուղի գերեզմաններ տանող ճանապարհը վերանորոգենք, թե չէ իմ սիրտը չի տանում՝ Էդ փողն ուտեմն, հոգեբուժարանում ստուգել են …
ՀԺ.Իշխանական վերնախավը կհրաժարվի աշխատավարձերի բարձրացումից Հոկ 08,2013 08:55 “Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում 2014թ.–ի հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Գլխավոր դերակատարը հավանաբար լինելու Է վարչապետը։ Հուլիսի 1-ից, ըստ արդեն Աժ ներկայացված օրենքների նախագծերի, պետք Է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը։ Սակայն ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում