«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել». «Ժամանակ» Ապր 29,2014 08:46 Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում:«Սուտ ա, չեմ հավատում, ո՞վա ասում՝ վարկերով ա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Ժամանակին» ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը:
ՀՀ պետբյուջեից 87 հազար դոլար տրամադրվել է ՊԵԿ-ին վերանորոգումների համար․ «Ժողովուրդ» Ապր 29,2014 08:33 2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երեւանի Մ.Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 եւ 7-րդ մասնաշենքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը եւ այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է «Կարալանս» ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար դոլար: Գումարը, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից:
Սպասվում է փոփոխական եղանակ Ապր 29,2014 08:31 Օդի ջերմաստիճանը 29-30 կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Քառյակ»-ն անակնկալի է եկել․ «168 ժամ» Ապր 29,2014 08:17 Մեր տեղեկություններով՝ Աժ նախագահի պաշտոնում թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար։ «Քառյակի» վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու Աժ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով։
Աշակերտը ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին․ «Հրապարակ» Ապր 29,2014 08:03 Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երեւանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։
Մանվել Բադեյանը պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել․ «Ժողովուրդ» Ապր 29,2014 07:48 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը պլանավորել է նոր բիզնես սկսել: Նա պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել եւ մեզ հետ զրույցում հաստատելով լուրը նշեց. «Այդ մտադրությունը կա, որ այդ ուղին բացվի, բայց դա մենակ իմ անելիքը չէ, միջկառավարական շատ համաձայնագրեր պետք է լինեն»:
Ռուսաստանին չի հետաքրքրում Հայաստանը ՄՄ կմտնի, թե ոչ․ «Հայկական ժամանակ» Ապր 29,2014 07:35 Հայաստանի Եվրասիական ինտեգրման ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ են առաջացել։ Պրոբլեմը կարող են լինել այն 900 ապրանքատեսակները, որոնց մաքսատուրքը մեր երկրում պետք է բարձրանար ՄՄ մտնելուց հետո։ Սա էլ իր հերթին կնշանակեր այդ ապրանքների գների կտրուկ աճ Հայաստանում, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ իշխանության համար։ Հայաստանի իշխանությունները փորձում էին ՄՄ անդամ երկրներին համոզել, որ Հայաստանի համար այդ ապրանքատեսակների մաքսատուրքը մնա նույնը։
ՀՀԿ-ում կադրային ճգնաժամը շարունակվում է․ «Հրապարակ» Ապր 29,2014 07:23 Հանրապետականում կադրային լուրջ ճգնաժամը շարունակվում է, հիմա էլ չեն կարողանում ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրել։ Թեեւ պտտվում էր Սամվել Նիկոյանի անունը, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ նա Գրիգորիչ չի կարող աշխատել՝ րոպեների ընթացքում բերման ենթարկել պատգամավորներին։ Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, կշարունակի պպաշտոնավարել որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ համատեղելով ԱԺ նախագահի պաշտոնը։
Տիգրան Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է․ նա պատրաստվում է մեկնել Արցախ․ «Ժողովուրդ» Ապր 29,2014 07:08 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձեւով էլ հրաժարվել է մեդիաոլորտից: Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլեւս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի եւ օրաթերթերի: Մեր տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը տեւական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում:
Քաղաքապետարանը պատասխանում է ՄԻՊ-ի մեղադրանքներին Ապր 29,2014 01:36 Երևանի քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն՝ բակային տարածքներն ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից:
04 Նոյեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Գաբրիել Չեմբերջյանը, որ ճաշել է Աննա Հակոբյանի հետ և հանգանակել 50 հազար դոլար
05 Նոյեմբեր 07:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արշավ՝ Երեմյանների դեմ, Հակոբյանի ընթրիքի նվիրատուները, Քոչարյանի պաշտոնանկությունը․ մամուլի տեսություն
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
01 Նոյեմբեր 10:57 «Պատուհանից օղու և կոնյակի շշեր են նետվել մեքենայիս ուղղությամբ». վնասվել է Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան