Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Վաշինգտոնին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ արքայազն Խալիդը Վենսի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը Իրաքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից վերջերս կատարված հարվածներից հետո։
«Համատեղ հարձակումներից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին չսրացնել հակամարտությունը՝ հարձակվելով Եմենի հութիների վրա», – հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրների։




























