Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է Մայիս 02,2014 09:38 Այս տարվա առաջին եռամսյակում արտագաղթածների թիվը կազմել է 28 հազար 447 ՀՀ քաղաքացի:
2014թ․ ընդունելության քննությունների օրերն արդեն որոշված են․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 02,2014 09:21 Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
«Հայաստանում կա աշխատանքի խնդիր». Էդգար Խաչատրյան. «Իրավունք» Մայիս 02,2014 09:14 «Այո` Հայաստանում կա աշխատանքի խնդիր, բայց այն արտահայտությունը, որ աշխատանք չկա, իրականությանը չի համապատասխանում։ Եթե երիտասարդը կանգնում է տան առջև կամ բակում ու ասում է, որ գործ չկա, այստեղ խնդիրը հենց նրա մեջ է»։
Հետհովիկաբրահամյանական խորհրդարանում այժմ ամեն բան հնարավոր է․ «Ազգ» Մայիս 02,2014 09:02 ԱԺ վերջին քառօրյայում պարզ դարձավ, որ հետհովիկաբրահամյանական խորհրդարանում այժմ ամեն բան հնարավոր է՝ անկախ նրանից ո՞վ է այլընտրանք իշխանությանը, ո՞վ՝ ընդդիմություն։ Մեր քաղաքական դաշտի մի տեսակ կարծես առանց այն էլ անհստակ սահմանները Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալով հիմա ավելի լղոզվեցին, ոչ ոք հստակ չգիտե՝ ով ում ընդդիմությունն է, ԲՀԿ-ն այժմ կամ որ պահին ի՞նչ է ուզում, ՕԵԿ-ի նպատակը ո՞րն է, ՀՀԿ-ն դեպի ո՞ւր է նայում։
«ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու». «Առավոտ» Մայիս 02,2014 08:47 «Հուսով եմ՝ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից։
Պատկան մարմինները՝ հատկապես Արտեմ Ասատրյանը, մոռացել էր «մասնագիտական» տոնը՝ Մայիսի մեկը․«Չորրորդ իշխանություն» Մայիս 02,2014 08:32 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։
ԲՀԿ-ն հեռակա համագործակցելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ։«Ժամանակ» Մայիս 02,2014 08:30 Ոչ պաշտոնական զրույցներում որոշ ԲՀԿ-ականներ ասում են, որ «հրաշալի քառյակն» արդեն երկրորդ պլանում է ԲՀԿ համար, եւ իրենց տպավորությամբ՝ ԲՀԿ-ն հեռակա համագործակցելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս ընդդիմությանը համախմբող ԲՀԿ-ի համբավը տապալելու վտանգը։
Կառավարության անդամներն առաջին հերթին փորձառու են փող աշխատելու գործում․ «Հայկական ժամանակ» Մայիս 02,2014 08:17 Կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։
17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան