Պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին երեք սերունդների աչքերով պատմող «Գարուն ա…» կինոնկարը, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 1-ին: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, գլխավոր դերակատարներից Ալեքսանդր Խաչատրյանն ասաց՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսեւորումների տեսակների մասին է: …