Ժողովուրդ. ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ է որդեգրել, նա ցուցակագրում է քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ է որդեգրել: Այս օրերին կուսակցությունը ցուցակագրում է քաղաքացիներին` այդպես փորձելով մոտավոր պատկեր կազմել իր պոտենցիալ ընտրողների ու ընտրակաշառքի դիմաց ձայն տվողների մասին: ,Ժողովուրդե-ը տեղեկացել է, որ ցուցակագրված քաղաքացիներին ՀՀԿ-ականները հավաստիացնում են, թե այդ գումարը բաժանվելու է մայիսի 4-6-ը, այսինքն` ընտրություններից երկու-երեք օր առաջ: Պարզելու համար, թե ինչու է ՀՀԿ-ն վճարման այդ կարգն ընտրել, Ժողովուրդ -ը դիմել է Աժ Հանրապետական խմբակցության անդամ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս, բնականաբար, հերքել է լուրերը` ասելով, թե դրանք ստախոսների մտացածին գործողություններ են և վկայում են նրանց պարտվողական հոգեբանության մասին: Մինչդեռ ողջ հանրապետությունում շրջանառվում է այդ ստախոսությունը:




Լրահոս