ՀՀԿ-ականները այցելել են Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գնացել են Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վերջիններս այցելել են օրերս Տավուշի մարզում ականի վրա պայթած զինվորներին, տեղեկացել նրանց առողջական խնդրի մասին: Նշենք, որ Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ, որոնցից 2-ի ոտքերը կտրել էին, քանի որ պահպանել հնարավոր չէր եղել: Փաստորեն, իշխանական պատգամավորները որոշել են «նոր ոճով» հանդես գալ. դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս