Ժամեր անց կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա այսօր` լոնդոնյան ժամանակով ժամը 17.30-ին (20:30 Երևանի ժամանակով), այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման վայրի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշենք, որ ժամեր առաջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության մասին բարձրաձայնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 




Լրահոս