Ջրհեղեղ՝ Հնդկաստանում և Պակիստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում և Պակիստանում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ:

Առնվազն 40 մարդ զոհվել է Պակիստանում, որտեղ անձրևներից ամենից շատը տուժել են Քաշմիրի և Փենջաբի տարածաշրջանները:

Քաշմիրի հնդկական մասում զոհվել է առնվազն 28 մարդ. տեղեկացնում է AP գործակալությունը:

Մինչ այժմ հայտնի չէ հարսանեկան արարողության մասնակից 50 հյուրի տեղափոխող ավտոբուսի վթարման պատճառով զոհվածների թիվը: Հնդկական Ջամմի տարածաշրջանում ավտոբուսը քշվել է ջրի հոսքով: Ներկայումս հայտնաբերվել է հարսանեկան ավտոբուսի չորս ուղևորի մարմինները: Ենթադրվում է, որ զոհվածների մեջ են նաև հարսն ու փեսան. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս