![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/REU_1909268.jpg)
«Յուվենտուս»-ի ղեկավարությունը գործող պայմանագրի երկարացման շուրջ բանակցություններ է վարում Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Tuttosport-ի տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը ցանկանում են երկարացնել մինչ 2019թ.: Ընդ որում, ԱԱ-2014-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի վարձատրությունը կբարձրանա:
Հիշեցնենք, որ այս ամառ Պոգբայի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ակումբներ: