Էկվադորի ոստիկանությունը 1,6 տ կոկաին է առգրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկվադորի իրավապահ մարմինները 1,6 տոննա կոկաին են առգրավել: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն:

Կոկաինը հայտնաբերվել է թմրամիջոցների դեմ կիրակի օրը անցկացված օպերացիայի շրջանակներում:

Սկզբում իրավապահները Էկվադորի խոշոր Գուայակիլա քաղաքում 30 կգ մարիխուանա են հայտնաբերել և վնասազերծել թմրավաճառների բանդան: Այդ բանդայի միջոցով նրանք կարողացել են դուրս գալ Էցմերալդաս գավառում գործող հանցավոր խմբավորման վրա:

Այստեղ ոստիկաններն առգրավել են կոկաինի մածուկով հազարավոր փաթեթներ՝ 1,59տ ընդհանուր քաշով: Օպերատիվ գործողությունների շնորհիվ ոստիկանները ձերբակալել են 9 էկվադորցու և 2 արտասահմանցու, ովքեր կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության իրականացման մեջ:




Լրահոս