Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվելու համար պետք է լեզու իմանաս. ՌԴ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր կայացավ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստը, որի քննարկման թեման էր «Հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ և հեռանկարները»: Նիստին ռուսական կողմից մասնակցում էր ՌԴ նախագահի՝ միջազգային ևմշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Նա նշեց, որ հայերը ռուսական կյանքի ամենաակտիվ ու լուրջ մասն են կազմում, ինչը շատ կարևոր է: «Նրանք ուզում են պահպանել իրենց մշակույթն ու լեզուն, և Կրեմլում չեն որոշել, որ հայկական եկեղեցի պետք է կառուցվի Մոսկվայում, դա հանրության պահանջն է եղել»,-նշեց նա:

Մ. Շվիդկոն նշեց, որ այսօր ոչ մի ազգ` ո՛չ հայերը, ո՛չ ռուսները լեզու չեն սովորում, որ կարդան ձեռագրերը կամ հայտնի դասականներին:

«Ես վստահ եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր մի շարք ծրագրեր` կրթության, զենքի, տնտեսության հետ կապված և այլն, առաջին հերթին՝ տնտեսական: Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանաս, անգլերեն չէ: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահություն է առաջացնում նրա մոտ», – ընդգծեց նա:

Խոսելով ԵՏՄ-ի մասին` Շվիդկոյն ասաց, որ այն ընդհանուր շուկա է, որը ենթադրում է միայն տնտեսական բաղադրիչներ, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի անդամակցումը կառույցին շուտով կկայանա, այդ դեպքում ՌԴ-ում հայերի համար առաջացած միգրացիոն խնդիրները կկարգավորվեն:




Լրահոս