Աղվան Հովսեփյանն Ապարանում այս կիրակի մեծ միջոցառում կկազմակերպի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպելու: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու:
Մեր տեղեկությունների համաձայն` այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների, որպեսզի ներկայանալի դեմքերով իրականացվի արարողությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարի խաչի «քավորը» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մարտունեցի Հակոբ Հակոբյանն էր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս