Եթե որոշում կայացվի, կմասնակցեմ. Գ. Մարգարյան (Բելաջիոյի Գրիշ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները վաղվանից սկսելու են իրենց մարզային այցելությունները, իսկ հոկտեմբերի 10-ին անցկացնելու են համապետական հանրահավաք:

Դեռ պարզ չէ՝ երեք կուսակցությունները կմասնակցեն համապետական հանրահավաքին, թե՝ ոչ: Պարզվում է` դեռ որոշված չէ նաև խմբակցությունների մյուս անդամների մասնակցությունը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), պատասխանելով մեր այն հարցին, թե պատրաստվում է մասնակցել հանրահավաքի կամ մարզային այցելություններին, նշեց.

«Նմանատիպ հրավերքներ լինում են սովորաբար. եթե մենք նիստ ենք անում, որոշում ենք կայացնում: Եթե որոշում կայացվի, որ պատգամավորները պետք է գնան հանդիպումների, ապա կգնանք: Եթե որոշում կայացվի, կմասնակցեմ», – հայտարարեց պատգամավորը:




Լրահոս