Ի՞նչ է մտածում սյունեցի պատգամավորը նորանշանակ մարզպետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ սյունեցիները բավականին լավ են տրամադրված իր նկատմամբ և պատշաճ ընդունելության կարժանացնեն իրեն:

Armlur.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանից փորձեց մեկնաբանություն ստանալ՝ մարզպետի վերանշանակվելու, նման լավատեսական նկատառումներով հանդես գալու հանգամանքի հետ կապված:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, սյունեցիները պատրա՞ստ են ընդունել իրենց վերանշանակված մարզպետին, մինչ այդ բավականին բարյացակամ տրամադրված Կարապետյանը, լսելով հարցը, պարզապես անջատեց հեռախոսը:

 




Լրահոս