Մարզերի խանութպանները դժգոհ են հսկիչ-դրամարկղերի արժեքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի փոքր խանութների տերերը դժգոհում են հսկիչ-դրամարկղային նոր մեքենաների տեղադրումից: Նրանց վկայությամբ՝ դա իրենց պարտադրված գործընթաց է:

Իջեւան քաղաքից առեւտրի ոչ մեծ օբյեկտի տերը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց, որ նախկինում 60 հազար դրամ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու համար, սակայն այժմ նոր մեքենայի դիմաց պետք է վճարի 120 հազար դրամ:

Նաեւ՝ ամսական 3 հազար դրամ պետք է մուծի այդ մեքենան համակարգչային ցանցին միացված պահելու եւ սպասարկման համար: Իջեւանցի առեւտրականը շեշտեց, որ թեեւ քաղաքում ամեն քայլափոխի խանութներ են, բայց բնակիչների գնողունակությունը չափազանց ցածր է, ինչի արդյունքում իրենք շատ քիչ առեւտուր են անում:




Լրահոս