«Կնոջս մահվան մեղավորը Քարիմովն է». բաց նամակ՝ ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանի հայտնի ընդդիմադիր գործիչ Սաիդյունուս Իստրավշանին բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, որում նա խնդրում է հետաքննել Ուզբեկստանի բանտում իր կնոջ՝ Նիլուֆար Ռահիմջանովայի մահվան պատճառները:
Իստրավշանին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ուզբեկստանի իշխանությունների կողմից ահաբեկչության մեղադրանքով դատապարտված իր երիտասարդ կնոջ մահվան մեղավորներին. տեղեկաcնում է BBC-ն:

Կենտրոնական Ասիայի ղեկավարների հասցեին արված կտրուկ ելույթներով հայտնի Սաիդյունուս Իստրավշանիի խոսքով՝ իր կինը զոհ է գնացել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, որն այդ երկրներում հաճախ պատրվակ է ծառայում քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու համար:

«Ես հասկանում եմ, որ կնոջս արդեն չեմ վերադարձնի: Սակայն եթե նրա մահվան համար մեղավորները խիստ պատժի ենթարկվեն, կհաջողվի շատ այլ տղամարդկանց և կանանց փրկել … ոչ արդարացի դատապարտումից և մահից: Ես կնոջս մահվան մեջ գլխավոր մեղավոր եմ համարում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին», ասվում է Սաիդյունուս Իստրավշանիի նամակում:

140926102022_sayedyunus_nilufar_rakhimjanova_624x351_bbc




Լրահոս