Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շուրջ 11 աշխատակցի ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի: Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը: Տեղեկացանք նաեւ, որ Սադոյանի գործելաոճից վերջերս սկսել են դժգոհել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլեւ քաղաքացիների բողոքները Կենտրոն թաղամասից սկսել են շատանալ: Թեեւ չի բացառվում, որ այս դժգոհությունն այլ պատճառ ունի. ինչպես հայտնի է` Սադոյանի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի, քանի որ նա ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է: Ամեն դեպքում, պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Արա Սադոյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր այլ տղամարդ` նշելով, որ Սադոյանը խիստ զբաղված է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս