Պետք է շարունակենք պայքարել. Լուի վան Գալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընդգծել է, որ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեստ Հեմ»-ի հետ խաղում (2:1) իր սաները խաղադաշտ էին դուրս եկել ճիշտ տրամադրվածությամբ: Հոլանդացի մասնագետի խոսքով, թիմը պետք է շարունակի բարելավել իր խաղային որակները:

«Մենք պետք է շարունակենք պայքարել, պայքարել և կրկին անգամ պայքարել: Ցանկանում եմ թիմին շնորհակալություն հայտնել խաղին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար», – նշել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեստ Հեմ»՝ 2:1

Ուեյն Ռունի, 5, Ռոբին վան Պերսի, 22 – Դիաֆրա Սախո, 37




Լրահոս