Պետք է շնորհավորել «Լուդոգորեց»-ի դարպասապահին. Ռոնալդու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Լուդոգորեց»-ի դեմ խաղն ու իր չիրացրած 11 մետրանոց հարվածը: Տանտերերի դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովը հետ էր մղել պորտուգալացի հարձակվողի հարվածը:

«Չգիտեմ՝ հարվածս չստացվեց, թե դարպասապահը լավ խաղաց: Դարպասապահները նույնպես լավ են գործում և հետ են մղում 11 մետրանոցները: Ամեն դեպքում, պետք է շնորհավորեմ Ստոյանովին: Սակայն երկրորդ անգամ նա արդեն ոչինչ անել չկարողացավ:

Ինչ վերաբերում է հանդիպմանն ընդհանուր առմամբ, այն դիտարժան ստացվեց: Մենք հասանք մեր նպատակին»,- նշել է Ռոնալդուն:




Լրահոս