Բունդեսլիգան կարևոր է Չեմպիոնների լիգայից. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայանալիք  «Համբուրգ»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմի համար ընթացիկ մրցաշրջանում ամենակարևորը հաջող ելույթն է Բունդեսլիգայում:

«Բորուսիա»-ի համար Բունդեսլիգան կարևոր է Չեմպիոնների լիգայից: Միաժամանակ, նկատել եմ, որ ՉԼ-ի մեկնարկային 2 խաղում նույնքան միավոր ենք վաստակել, որքան Բունդեսլիգայի 6 տուրում:

«Անդերլեխտ»-ի դեմ խաղը կատարյալ չէր, բայց գոհ եմ արդյունքից: Այնուամենայնիվ, տպավորություն չունեմ, որ այդ հաղթանակով վերականգնվել ենք «Շալկե»-ի հետ դերբիում կրած պարտությունից: «Համբուրգ»-ի հետ խաղից առաջ կարևոր է վերականգնվել Չեմպիոնների լիգայի հանդիպումից»,- հայտարարել է Կլոպը:




Լրահոս