Գերմանիայում Էբոլայից ՄԱԿ-ի աշխատակից է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի աշխատակիցը, ով վարակվել էր Էբոլայի տենդով, մահացել է Գերմանիայում:
Տղամարդուն բուժում էին Լայպցիգում: Նա մահացել է երեքշաբթի առավոտյան:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վիրուսի բռնկման արդյունքում արդեն զոհվել է 4000 մարդ: Առավել տուժել են Լիբերիան, Սիերա-Լեոնեն, Գվինեան և Նիգերիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակը բնութագրել է իբրև առողջապահության բնագավառում մեր օրերի ամենածանր արտակարգ իրավիճակ:

Արևմտյան որոշ երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, օդանավակայաններում ուղևորների հանդեպ վերահսկողության հավելյալ միջոցներ են կիրառվում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս