Ռուսաստանը կործանիչներ է տեղակայում Բելառուսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը 2016թ.-ին Су-27 կործանիչների համար ռազմաբազա կկառուցի
Բելառուսի Բոբրույսկ քաղաքում: Այս մասին «Ինտերֆաքսին» է հայտնել Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը:

Ըստ նրա, ռուսաստանյան ինքնաթիռները կկայանվեն ռազմական օդանավակայանում, որի վերակառուցման տեխնիկական առաջարկն արդեն պատրաստ է: Մի քանի Су-27 կործանիչներ արդեն տեղակայված են այլ բելառուսական օդանավակայանում՝ Բարանովիչներում:

«Հաջորդ տարի պարտադիր կարգով կսկսվի Տիքսի օդանավակայանի վերակառուցումը (Յակուտիա): 2017թ.-ին այնտեղ կտեղակայվեն ռազմական ավիացիայի միավորումը և МиГ-31 ինքնաթիռները», – հավելել է Բոնդարևը:




Լրահոս