Ահաբեկիչ-ծաղրածուները հասել են Ֆրանսիա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղրածուների զգեստներ հագած զինյալները, հավանաբար, ԱՄՆ-ից հասել են Եվրոպա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման կերպարներ են իրենց փողոցներում հանդիպել Կալիֆորնիա նահանգի բնակիչները: Մի քանի բողոքներից հետո ձերբակալվել էր մի դեռահաս:

Այժմ նման տեղեկություններ են ստացվել նաև Ֆրանսիայից: Ծաղրածուների նման հագնված չարագործները հայտնվել են Ֆրանսիայում հոկտեմբերի սկզբին: Բետյուն քաղաքում 19-ամյա երիտասարդին ձերբակալել են այն բանի համար, որ նա շրջել է փողոցներով և վախեցրել անցորդներին:

Հոկտեմբերի 27-ին ոստիկանությունը ձերբակալել է ծաղրածուի հագուստով 14-ամյա տղայի: Նա փորձում էր կնոջ վրա հարձակվել: Եվս մեկ «ծաղրածուի» ձերբակալել են Մոնպելյե քաղաքում: Նա անցորդին երեք տասնյակ հարված է հասցրել և դատապարտվել 4 ամսվա ազատազրկման:

Հոկտեմբերի 25-ին ոստիկանությունը 14 զինված «ծաղրածուների» է ձերբակալել Ագդ նավահանգստում:

Զինված «ծաղրածուների» մասին հաղորդագրություններ են ստացվում ոստիկանությունում երկրի տարբեր շրջաններից: Ոստիկանությունում պատկերացում չունեն, թե որտեղից է ի հայտ եկել «ծաղրածուների» այդ «վարակը»: Վարկածներից մեկի համաձայն, դա ֆլեշմոբ է, որը տարածվում է սոցցանցերի միջոցով, տեղեկացնում է The Local-ը:




Լրահոս