Մոսկվայում առցանց ընկերությունը խաբել է հազարավոր մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց խաբած SAS (Sales American Store) ընկերության գլխավոր տնօրենին:

Ընկերության առցանց խանութները գնորդներին բարձր զեղչերով iPhone 6 բջջային հեռախոսներ էին առաջարկում և նրանցից կանխավճարներ հավաքում: Մեծ քանակությամբ պատվերներ հավաքելուց հետո ընկերության կայքը դադարել է գործել:

Интерфакс-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին SAS-ի մեքենայությունների դեմ բողոքներով ոստիկանություն է դիմել 50 մարդ: Պատճառված վնասի ընդանուր գումարը կազմել է 100 մլն դոլար:




Լրահոս