Երբ վավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը, 270 մլն դոլար կստանանք. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտների համար հատկացված ֆինանսական ցուցանիշների համար նախատեսված է 1 տրիլիոն 184 միլիարդ 500 մլն դրամ: Սաֆարյանի խոսքով, այդ գումարը 4,3 տոկոսով ավել է 2014-ի մակարդակից, իսկ հիմնական տեսակարար կշիռը կազմում են հարկերը և տուրքերը:

Նա նշեց, որ կան նպատակային դրամաշնորհներ, որ Կառավարությունը միայն նշված նպատակների համար կարող է այդ գումարը ծախսել, և ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներ:

Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ արդեն հստակ գնում են ԵՏՄ, ուստի և՛ ծախսային մասով, և՛ բանուկ մասով պետք է փոփոխություն լինի:

«Հաջորդ շաբաթ կմտնի ԱԺ, եթե մենք հստակ արդեն ֆիքսում ենք, որ 1.13-ը մեր գործակիցն է, այստեղ Հայաստանի մասնաբաժինը մնում է 270 միլիոն դոլար: Վատագույն սցենարով ՀՀ-ն պետական բյուջե լրացուցիչ ստանալու է ոչ ավել, ոչ պակաս 150-170 միլիոն դոլար ամենաքիչը: Հոկտեմբերի վերջին մենք կվավերացնենք այդ համաձայնագիրը, որով 270 միլիոն դոլար փող կստանանք»,- նշեց Այվազյանը:

Պավել Սաֆարյանը մանրամասնեց.«Երբ համաձայնագիրը ներկայացնենք, մենք նաև պետք է գնահատենք այլ ազդեցություններ: Եթե լրացուցիչ գումարը ստանանք, եկամտային մասով մենք կունենանք ավելացումներ, դա 1-2 տոկոս տնտեսական աճ կարող է ապահովել: Իսկ ավելի մանրամասն կխոսենք, երբ համաձայնագիրը վավերացնենք»:




Լրահոս