Մխիթարյանը հիանալի էր աշխատում գնդակով. Der Westen

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղն արժանացել է 2.5 միավորի: Գնահատականները կազմել է Der Westen-ը:

«Մխիթարյանը դարձյալ ցուցադրեց իր աշխատասիրությունը և պաշտպանողական գործողությունների ժամանակ լավ աշխատեց: Նա լավ էր աշխատում գնդակով, իսկ նրա հիանալի փոխանցումից հետո Լուկաշ Պիշչեկը պետք է բացեր խաղի հաշիվը:  Արդեն վերջնամասում Մխիթարյանը հիանալի էր համագործակցում Գրոսկրոյցի եւ Օբամեյանգի հետ և  կարող էր նույնիսկ  դառնալ գոլի հեղինակ»,- նշված է կայքում:




Լրահոս