Գոլի դրվագում անուշադիր գործեցինք. Մարկոս Պիզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին գոհ է «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Պորտուգալիայի  հավաքականի  դեմ անցկացրած խաղում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից:

«Մենք լավ հանդիպում անցկացրինք: Բացառություն էր Ռոնալդուի գոլի դրվագը, երբ մենք փոքր-ինչ անուշադիր գործեցինք: Փորձում էինք հակագրոհներ կազմակերպել: Մի քանի հիանալի պահեր բաց թողեցինք, ինչի համար էլ արդյունքում գոլ բաց թողեցինք: Թույլ տվեցինք Ռոնալդուին հայտնվել այն դիրքում, որից նա չի վրիպում»,- նշել է Պիզելին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն` 1:0 հաշվով. 72-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Ռոնալդուն:




Լրահոս