Երևանում գայլը 21 ոչխար է հոշոտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.42-ին ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:




Լրահոս