ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում սպառնում էր Հայաստանին մի փոքր միջամտության դեպքում անգամ «նոր հակահարված» տալ:

Տեքստում մասնավորապես ասված էր. «Եթե հայկական կողմը մեկ անգամ էլ փորձի որևէ ռազմական գործողություն իրականացնել, պատասխան քայլը Ադրբեջանի կողմից կլինի հզոր ու կործանարար, որն էլ կհանգեցնի բազմաթիվ զոհերի ու երկար կմնա թշնամու հիշողության մեջ»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցի իր էջում, անդրադառնալով նենգ հայտարարությանը, գրել է.

«Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:

Մասնավորապես հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ի 12-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15 –րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին և նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից, երբ կործանվեց հայկական ուղղաթիռը, մինչ այսօր հայկական կողմը հնարավորություն չի ստացել մոտենալ վերջինիս ոչնչացման վայրին ու վերադարձնել զոհերին:




Լրահոս