Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովն ազատվել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից։
Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»: