ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն հինգշաբթի, ինչպես նաեւ շաբաթվա այլ օրերին, կառավարության դիմաց բազմամարդ, ոչ բազմամարդ եւ անգամ մեկ հոգով ցույց անելն այլեւս սովորություն է դարձել: Երեկ էլ կառավարության դիմաց 4-5 խմբեր միանգամայն տարբեր հարցերով տարբեր ցույցեր էին անում: Սեւազգեստ տիկինը, որն անընդմեջ անիծում էր, որդեկորույս մայր էր, նրանից մեկ մետրի վրա ցուցապաստառը կրծքին փակցված, կանգնած էր մի տարեց կին` աշխատանքից ազատման պահանջով: Երեք քայլի վրա «ցույց» էին անում օդաչուները, որոնք փոխհատուցում չէին ստացել: Այս ամենին գումարվում էին ազատամարտիկի հագուստով հաշմանդամ կինը, անցորդներն ու ոստիկանները: «Հանցագործներ» գլխագրով  պաստառը ողջ մարմնով մեկ փակցրած կնոջ «վրա» կարդացինք. «Հանցագործներ-«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գարիկ Գրիգորիչ, փոխտնօրեն Սերգեյ Շահենիչ եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյան,  հովանավոր, օրինախախտ, կաշառակեր դատավորներ`  Ելիզավետա Դանիելյան, Արթուր Սմբատյան, Վլադիկ Բալայան, Անի Մխիթարյան, Նաիրա Բարսեղյան, Նախշուն Տավարացյան, Տիգրան Սահակյան, Վարուժան Աբելյան: Վերը նշված դատավորները խախտել են դատավարական էթիկայի նորմերը` անտեսելով փաստերը»: «Արմենիա» բժշկակական կենտրոնում մոտ երեսունհինգ տարի խնամող աշխատած տիկինը, որը հայտարարում էր` «ենթարկվել եմ հետապնդումների եւ հալածանքների», երեկ պնդում էր, որ դատախազություն է ներկայացրել նկարներ, թե ինչպես են բուժքույրերը քնում վերակենդանացման բաժանմունքում հերթապահելու ժամանակ, սակայն իրավապահները որեւէ կերպ չեն արձագանքել:Աբսուրդի թատրոնը լրացնելու եկավ մի տղամարդ,  իր իսկ խոսքերով` «լավ առիթով»: Նա կառավարության շենքի դիմաց, չգիտես ինչի համար շնորհակալություն էր հայտնում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից:




Լրահոս