ՀԱՆՈՒՆ ՕԲԱՄԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի 11-ամյա բնակիչ Թայլեր Սալիվենը դասից փախել է նախագահ Բարաք Օբամայի տեսնելու համար»,-հայտնում է ABC News-ը: Երբ տղան տեսել է նախագահին, բարեւել է, իսկ վերջինս էլ պատասխանել է. «Բարեւ, դու երեւի փախել ես դասից, չէ՞: Ուզո՞ւմ ես մի գրություն թողնեմ ուսուցչիդ համար, որպեսզի նա չբարկանա բացակայությանդ համար»: Թայլերի ուսուցչի անունն իմանալով` Օբաման գրել է. «Պարո՛ն Աքման, խնդրում եմ ներողամիտ լինեք Թայլերի նկատմամբ: Նա ինձ հետ է եղել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա»:




Լրահոս