Ցանկանում ենք ավելացնել «Բորուսիա»-ի եկամուտը. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահկիմ Վատցկեն պատմել է ակումբի հարձակվող Մարկո Ռոյսի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ակումբի ֆինանսական վիճակի մասին:

«Ես լիովին վստահ եմ, որ Մարկո Ռոյսը ցանկանում է մնալ «Բորուսիա»-ում: Նա սիրում է մեր քաղաքն ու ակումբը: Ամեն դեպքում, այն մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ նա հեռանա, պատրաստ են ներկայացնել իրենց փաստարկները», – նշել է նա:

Խոսելով արդեն ակումբի եկամուտների մասին՝ Վատցկեն ընդգծել է. «Մենք ծրագրում ենք ավելացնել մեր եկամուտները մինչև 300 մլն եվրո և դա՝ չհաշված տրանսֆերները: Դա թույլ կտա 20 մլն եվրո ավել ներդրում կատարել, քան հիմա», – նշել է Վատցկեն:




Լրահոս