Հաղորդավարն ինքնահրկիզվել է ուղիղ եթերում (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում մանկական ծրագրի հաղորդավարն ինքնահրկիզվել է հենց ուղիղ եթերի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է Dni.Ru-ն, հաղորդումը նվիրված է եղել կրակե շոուին: Հաղորդավարը ոչ միայն չի կարողացել ցուցադրել հնարքը, այլև մահու չափ վախեցրել է հանդիսատեսին:

Ծրագրի հատուկ հյուրը սովորեցրել է մյուս հյուրերին և հաղորդավարին, թե ինչպես բերանից կրակ հանել: Նա պատմել է, թե ինչպես պետք է դա արվի, որից հետո հաղորդավարներից մեկը առանց որևէ պատրաստության փորձել է կրկնել հնարքը:

Բրազիլացին բերանի մեջ է հավաքել հրկիզվող խառնուրդը, այնուհետև, վերցնելով այրվող ջահը, այն մոտեցրել շուրթերին: Կրակի հզոր շիթ արջակելով, հաղորդավարը, հավանաբար, ցանկացել է կրկնել իր հաջողությունը, սակայն այդ պահին բռնկվել է նրա բաճկոնը: Հրկիզված տղամարդը դուրս է վազել սրահից, կրակը արագ հանգցրել են: Թե նա ինչ վնասվածքներ է ստացել, չի հաղորդվում:




Լրահոս