Մեսսիի և Նեյմարի հետ նույն թիմում խաղալը շատ հաճելի է. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ իր համար շատ հաճելի է խաղալ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ նույն թիմում:

«Պետք է ասեմ, որ շատ հեշտ է նրանց հետ խաղալը: Նեյմարը միշտ զարմացնում է: Ես զարմանում եմ, թե ինչ արագությամբ է նա անհատական անցումներ կատարում:

Մեսսին կարող է իր վերահսկողության տակ 3-4 ֆուտբոլիստների վերցնել և այդ ամենն անել այնքան արագ, որ անհնար է չզարմանալ», – Սուարեսի խոսքերն է մեջբերել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:




Լրահոս