Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռներն աճուրդի են հանվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Julien’s Auctions» աճուրդի  տունը վաճառքի է հանելու ռոք ընդ ռոլի արքա Էլվիս Փրեսլիին պատկանած 2 անձնական ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է  The Telegraph-ը:

elvis-plane-1_3152817c

«Lisa Marie» և «Hound Dog II» օդանավերը ստեղծվել են Փրեսլիի նախագծով: Ամենայն հավանականությամբ այդ ինքնաթիռները կվաճառվեն 10-15 մլն դոլարով:

elvis-plane-5_3152824b

Փրեսլին«Lisa Marie» օդանավը գնել է 1975թ.` մահից 2 տարի առաջ: Երգիչը դրա համար վճարել է 250.000 դոլար ու օդանավն անվանել իր դստեր պատվին: Նա ևս 300.000 դոլար է ծախսել օդանավը ձևափոխելու համար:

elvis-plane-3_3152820c

Նույն տարում ձեռք բերած «Hound Dog II» օդանավի համար Փրեսլին վճարել է 900.000 դոլար:

elvis-plane-2_3152819c

 




Լրահոս