Հրդեհ պահեստ-խանութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աթոյան և Այվազովսկի խաչմերուկի մոտակայքում գտնվող պահեստում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող պահեստ-խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.56-ին, մարվել՝ 01.59-ին: Ժ. Մանուկյանին պատկանող պահեստ-խանութում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում, ինչի հետևանքով այրվել է մեկ անվադող:




Լրահոս