Օձը հայտնվել էր խոհանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 11-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել:
Ինչպես տեղեկացնում է “Արտակարգ ալիք” լրատվական կենտրոնը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:
Օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:
 




Լրահոս