արտահանվել է մոտ 11.000 տոննա պտուղբանջարեղեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. հուլիսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 10879.8 տոննա պտուղբանջարեղեն, որից` 8429.05 տոննա ծիրան, 579.29 տոննա կեռաս, 2.73 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող:Ըստ Գյուղնախարարության կայքի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6983.62 տոննա պտու ղբանջարեղեն, որից 5267.05 տոննա ծիրան, 476.75 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր և 326.16 տոննա խաղող: 2011թ. տարեկան արտահանվել էր 16884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7301.34 տոննա ծիրան: Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 5648.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 5118.1 պտուղ, այդ թվում՝ 4018.2 տոննա ծիրան և 530.6 տոննա բանջարեղեն:
 Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 3058.8 տոննա պտուղբանջարեղեն, որից 2681.4 տոննա պտուղ, այդ թվում՝ 615.8 տոննա ծիրան և 377.4 տոննա բանջարեղեն:




Լրահոս