Կառավարության շենքի մոտ կրկին ակցիա է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության շենքի դիմաց այսօր սպասվող նիստին ընդառաջ բողոքի ակցիա են իրականացնում բանակում մահացած զինվորների հարազատները:
Սպասվում է, որ առաջիկայում Կառավարության շենքի մոտ կհավաքվեն նաև Երևան-Աբովյան երթուղին սպասարկող թիվ 259 ավտոբուսի վարորդները, որոնք Գագիկ Ծառուկյանի կողմից անվճար բարեգործական երթուղի բացելու պատճառով անգործ են մնացել: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստը վարելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է արձակուրդում:




Լրահոս