ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել «Հյուսիս-հարավ մայրուղի» ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չընդգրկեց ո՛չ կառավարության կազմում, ո՛չ էլ թույլ տվեց դառնալ պատգամավոր: Իսկ կապի եւ տրանսպորտի նոր նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանը կարգադրել է այս հարցում «պլան-նախագիծ» ներկայացնել, այն էլ սեղմ ժամկետներում: Մանուկ Վարդանյանից որեւէ մեկնաբանություն ստանալու մեր փորձերը երեկ ապարդյուն անցան. նրա մտերիմ շրջապատից տեղեկացրին, որ նախկին նախարարը բացակայում է հանրապետությունից:




Լրահոս