Թունավորում շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 22-ին՝ ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ղանդիլյան փողոցի 77/Ա շենքի թիվ 26/27 բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1986 թ. ծնված Վարուժան Դ.-ն: Պարզել է, որ նա թունավորվել է նույն օրը` ժամը 20.00-ի սահմաններում, տան լոգարանում` ջրատաքացուցիչից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:




Լրահոս