Ժողովուրդ. Դավիթ Շահնազարյանը հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության օրը` հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Հայտարարությանը, բնականաբար, հետևեցին ՀԱԿ-ի պարզաբանումները, թե նրա դուրս գալը Կոնգրեսից ցավալի է, բայց մեծ կորուստ չէ: Այնուհետև քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Դ. Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՍՆ ու հնարավոր է` այլևս չվերադառնա: ,Ժողովուրդե-ը փորձել է նրանից ճշտել ԱՄՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը: ,Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմե, – ասել է Դ. Շահնազարյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: 




Լրահոս