Ժողովուրդ. Սեվանյան հանգիստն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ “-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի տարածքում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 21-ամյա Վարդան Գալստյանն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել երկու անձնավորության, որոնցից 32-ամյա Վարդան Մանուկյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վարդենիսի բնակիչները “Ժողովուրդին” պատմել են, որ նշված օրը դանակահարված Վարդան Մանուկյանն իր ընտանիքի հետ գնացել է Սևան` հանգստանալու:՝ Կողքի “սեղանին” հավաքված են եղել մի խումբ երիտասարդ տղաներ, որոնք ուտել-խմելուց հետո սկսել են բարձր-բարձր հայհոյել: Վարդանը մոտեցել է երիտասարդներին և զգուշացրել, թե` տղաներ, մեր ընտանիքի անդամների հետ ենք, հետներս կին կա, մի” հայհոյեք: Երիտասարդներն էլ, թե՝ հարց չկա:
Սակայն որոշ ժամանակ հետո երիտասարդները շարունակել են իրենց պահել նույն կերպ`ուտել, խմել ու բարձր հայհոյել: Երկրորդ նախազգուշացումը ևս տղաներն ընդունել են “ի գիտություն”: Որոշ ժամանակ հետո, երբ նրանք շարունակել են հայհոյել, Վարդանը կրկին փորձել է զգուշացնել տղաներին: Սակայն վերջիններս արդեն լավ կերած-խմած են եղել ու չեն էլ լսել նրան, սկսել են բղավել. “Դու ո՞վ էղար, որ գաս, մեզ բան զգուշացնեսե, ու հայհոյանքների “տեղատարափ են թափել”: Առավել ակտիվ ու աչքի ընկնողը եղել է Նորակերտի գյուղապետի որդին` Վարդան Գալստյանը:
Հոխորտալուց հետո երիտասարդները նստել են իրենց մեքենաներն ու արագ հեռացել Սևանի ափից: Իսկ Վարդանի ընկերները, տեսնելով դա, հավաքվել են ու ընկել այդ խմբի հետևից: Արդեն Նորակերտ-Գեղամասար ավտոճանապարհին Վարդանի ընկերներին հաջողվել է կանգնեցնել հարբած երիտասարդների խմբին: Ինչ-որ ծառի տակ նրանք որոշել են պարզել, թե ինչու են հայհոյել: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ 32-ամյա Վ. Մանուկյանը սկսել է քաշքշել 21-ամյա Վ. Գալստյանին, վերջինս էլ հանել է իր մոտ եղած դանակն ու հարվածներ հասցրել Մանուկյանին և 23-ամյա Արսեն Բուդոյանին:




Լրահոս