ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ԵՆ ՈՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետարանն Աղստեւ գետի ափերին տեղակայված սննդի օբյեկտների, խանութների տերերին բազմիցս զգուշացրել է՝ տարատեսակ աղբ չթափել գետը: Քաղաքապետարանի աշխատողների կողմից մի քանի անգամ գետի ափերն աղբից մաքրվել է: Սակայն գետափնյա օբյեկտները, այդտեղ առեւտուր անողները շարունակում են աղտոտել Իջեւան քաղաքի զարդը համարվող Աղստեւը: Հուլիսի 22-ին Իջեւանում տոնվեց վարդավառը: Տոնի նախօրյակին Աղստեւ գետի ափին գառների եւ ուլերի բացօթյա վաճառք էր: Շատ դեպքերում դրանց մորթը կատարվում էր տեղում, կենդանիների գլուխներն ու ոտքերը Աղստեւ էին նետում, փորոտիքը՝ գետում լվանում: Չնայած Աղստեւը տարատեսակ աղբով «հագեցած է», սակայն ձկնորսության սիրահարներին դա չի վանում: Նրանք շարունակում են պղտոր ջրում ձուկ որսալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս